Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Տավուշի, Լոռու ու Սյունիքի 23 համայնքներում հանրաքվե է

Տավուշի, Լոռու ու Սյունիքի 23 համայնքներում հանրաքվե է
17.05.2015 | 17:04

Կառավարության որոշմամբ այսօր՝ մայիսի 17-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու 23 համայնքներում անցկացվում է հանրաքվե՝ պարզելու բնակիչների կարծիքը համայնքների խոշորացման հարցի շուրջ: Հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական երեք հասարակական կազմակերպություններ՝ «Ընտրական համակարգեր կենտրոնը», «Գորիսի մամուլի ակումբը» և «Ազատականություն և ժողովրդավարությունը»: Համայնքների խոշորացմամբ կառավարությունը նպատակ է դրել տնտեսել ֆինանսական միջոցները՝ համայնքային աշխատակիցների աշխատավարձերի, համայնքապետարանների պահպանման ու շահագործման ծախսերի կրճատման շնորհիվ՝ տնտեսված միջոցներն ուղղելով կապիտալաստեղծ ծախսերին։
Հանրաքվեի արդյունքները խորհրդապահական են և կառավարության որոշման վրա չեն ներգործի:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ